ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը մեկնաբանել է Վրաստանի հետ սահմանին հովվին հրազենով վիրավորելու միջադեպը։
Վրաստանի քաղաքացին դեկտեմբերի 6–ին գլխի շրջանում վնասվածք էր ստացել։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը պնդում է, որ ոչխարներին արածացնող տղամարդը փորձել է իրենց տարածք անցնել։ Բացի այդ, ոչխարի հոտը հսկող 10 շները հարձակում են գործել սահմանապահ ջոկատի վրա։
«Նախազգուշական կրակոցներ են արձակվել. շները սպանվել են։ Դրանից հետո սահմանապահ ջոկատը հայտնաբերել է իր ձիու կողքին ընկած հովվին։ Զննման ընթացքում պարզվել է, որ տղամարդը գլխի հատվածում վնասվածք է ստացել», – նշվում է հաղորդագրության մեջ։
Զինվորին կրակել են վերևից. փամփուշտը ճակատից մտել, ծոծրակից դուրս է եկել. փաստաբան
Նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ Հովվի վիճակը բավարար է։ Տղամարդը Վրաստանի քաղաքացի է, Սագարեջո շրջանի Լամբել գյուղի բնակիչ Բաշիրով Ռամին Նիրզամի օղլուն (1993 թվականին ծնված)։
Զինվորի սպանությունն այդ զորամասում միակը չէ. Քոչարյանը կզբաղվի դրանով
Պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալ, սահմանապահ զորքերի հրամանատար Ակսեր Խալիլովը միջադեպի հետ կապված աշխատանքային հանդիպում է անցկացրել սահմանապահների հետ։
Վրաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննություն են անցկացնում։