Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ է նշանակվել

Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության նոր պետն արդեն 24 տարի է, ինչ զինված ուժերի համակարգում է աշխատում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ է նշանակվել։ Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մեկնել են Ռուսաստան

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Սահակ Օհանյանին նշանակել ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ»,–նշված է նախագահի հրամանագրի մեջ։

Նշենք, որ Սահակ Օհանյանն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, իսկ հետո սովորել Սանկտ Պետերբուրգի Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայում և ստացել հանրային և զինվորական առողջապահության կազմակերպչի որակավորում: Այնուհետև, տեղի բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ստացել է բժշկագիտության դոկտորի կոչում:

ORSIS–ն այլևս «սև ցուցակում» չէ. ընկերությունը կշարունակի՞ զենք առաքել Հայաստան

Օհանյանը ՀՀ ԶՈւ–ում աշխատում է 1995–ից։ 2016թ. մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Օհանյանը նշանակվել էր ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ: