Մեր ուշքը գնո՞ւմ է Հրայր Թովմասյան պլյուս վեցնյակի համար. Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովը շարունակում է թեժ մթնոլորտում քննարկել ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի օրենքի նախագիծը։ Նաիրա Զոհրաբյանն իշխանությանը ցույց տվեց ավելորդ փողը ծախսելու տեղը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Մեր իշխանությանը դուր չի գալիս ՍԴ կազմը և հատկապես նրա նախագահը։ Այսօր ԱԺ–ում ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ասել, որ մեր ուշքը գնում է Հրայր Թովմասյան պլյուս վեցնյակի համար` շատ մեծ շռայլություն կլինի, այդպես չէ։ Բայց մենք ուզում ենք, որ մեր երկրում գործընթացները լինեն բացառապես իրավական և որևէ քաղաքական պրեսսինգ, ինչպես եղել է նախկինում, և մենք հույս ունեինք, որ այլևս չի լինելու, չլինի»,– ասաց Զոհրաբյանը։

Պատգամավորը դիմեց ՀՀ քաղաքացիներին` հայտնելով, որ առաջարկված նախագծով իշխանությունը որոշել է հայաստանցիների վճարած հարկերից ամեն տարի 630 մլն դրամ վճարել «Հրայր Թովմասյան ընդ քոմփընիին», որպեսզի նրանք «գնան տուն, նստեն թախտին» ու ամեն ամիս 1 մլն դրամից ավելի գումար ստանան։

ՍԴ անդամներին Ավինյանը խորհուրդ է տալիս ևս մեկ անգամ կարդալ վաղաժամ կենսաթոշակի նախագիծը

Չհեռացող դատավորների գույքը կստուգե՞ն. նախարարը խոսել է սահմանադրական ճգնաժամի մասին

«Այդ ինչպե՞ս եք որոշել, որ այդ կանտորային ձեր քիմքին հարիր դատավորներով փոխարինելու համար մենք` հարկատուներս պիտի չլուծենք առաջնահերթ խնդիրները, չլուծենք այն դպրոցների հարցը, որտեղ սովորում են մեր երեխաները, այլ տանք մարդկանց, ովքեր մատնվելու են անգործության»,– ասաց Զոհրաբյանը։

Դատարանների նկատմամբ վստահության պակասի մեղավորը քաղաքական իշխանությունն է. ՍԴ դատավոր 

Պատգամավորն ամբիոնից ցուցադրեց Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերի ու Վանաձորի կիսաքանդ դպրոցների շենքերի լուսանկարները, որտեղ, նրա խոսքով, այդ պահին երեխաները դաս են պարապում։ 

Թանկարժեք ճգնաժամ. Թովմասյանին ու ՍԴ դատավորներին որքան գումարի դիմաց կուղարկեն թոշակի

Օրենքի նախագիծն ԱԺ–ում քննարկելուց հետո այն առաջին ընթերցմամբ կդրվի քվեարկության, իսկ երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 10 օր հետո։