ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. «Խիմնասիա և Էսգրիմա» թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան չի կարողացել զսպել զգացմունքները, երբ իր գլխավորած թիմն առաջին տնային հաղթանակն է գրանցել: Ֆուտբոլի Արգենտինայի առաջնության 16-րդ տուրում 59-ամյա մասնագետի սաները մրցել են «Սենտրալ Կորդոբայի» հետ: Հանդիպումն ավարտվել է 2 ։ 1 հաշվով։
Ֆուտբոլային խաղի ժամանակ զանգվածային ծեծկռտուք է սկսվել. տեսանյութ
Հանդիպման ընթացքում, երբ թիմն ինչ–որ պահի չի կարողացել գնդակն ուղարկել դարպաս, նա բռնել է գլուխը, հետ–հետ գնացել ու ընկել։
Խաղից հետո, երբ Մարադոնան հարցազրույց է տվել լրագրողներին, չի կարողացել զսպել արցունքները։
Միակ հայ մարզիչը, որ մասնակցել է աշխարհի առաջնության 2 եզրափակիչ փուլի
«Խիմնասիան և Էսգրիման» Մարադոնայի գլխավորությամբ անցկացրել է 11 հանդիպում, տարել 4 հաղթանակ, մեկ ոչ–ոքի խաղացել և կրել 6 պարտություն:
Բրազիլացի ֆուտբոլիստը պատմության մեջ ամենաանհեթեթ 11 մետրանոցն է իրացրել. տեսանյութ