Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին

Բանաձևին չեն աջակցել նաև Կուբան, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը, Կամբոջան, Զիմբաբվեն, Բուրունդին, Սուդանը, Նիկարագուան, Վենեսուելան, Սերբիան, Սիրիան, Ֆիլիպինները, Լաոսը և Մյանման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովն ընդունել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետության, Սևաստոպոլի, Սև և Ազովի ծովերի ջրային տարածքներում ռազմականացման խնդրի վերաբերյալ» բանաձև, որով դատապարտել է Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի ու Սևաստոպոլի շրջափակումը։ Հայաստանը դեմ է քվեարկել բանաձևին։ Այդ մասին հաղորդում է 360tv–ն։

Լրագրողներն անցել են Ղրիմի կամրջի երկաթուղային մասով. տեսանյութ

63 երկիր կողմ է քվեարկել Կիևի առաջարկած բանաձևին։

Բանաձևին դեմ քվեարկած երկրների թվում են Հայաստանը, Բելառուսը և Ղրղզստանը։

«Sputnik. Կարծիք». Ղրիմը Ռուսաստանի մաս համարող ֆրանսիացիների թիվն ավելացել են

Բանաձևին չեն աջակցել Կուբան, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը, Կամբոջան, Զիմբաբվեն, Բուրունդին, Սուդանը, Նիկարագուան, Վենեսուելան, Սերբիան, Սիրիան, Ֆիլիպինները, Լաոսը և Մյանման։

Հիշեցնենք, որ Հայաստանը հետևողականորեն չի աջակցում Ղրիմի վերաբերյալ` ՄԱԿ–ի հակառուսական բանաձևերին։ Այսպես, 2018թ.–ի դեկտեմբերին Երևանը դեմ էր քվեարկել «Ղրիմի ռազմականացման խնդրի մասին» փաստաթղթին (Թուրքիան կողմ էր քվեարկել, Ադրբեջանը` ձեռնպահ մնացել)։