Հայաստանի ԱԷԿ–ը 65 օրով կկանգնի վերանորոգման համար. փոխնախարար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարեց, որ ԱԷԿ–ի 2 գեներատորն էլ միանգամից կանգ կառնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի ատոմակայանը 2020թ.–ին 65 օրով կկանգնի վերանորոգման համար։ Այդ մասին այսօր` դեկտեմբերի 10–ին, Հայաստանի ԱԷԿ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Հայաստանի ԱԷԿ–ը 65 օրով կկանգնի վերանորոգման համար. փոխնախարար

Փոխնախարարի խոսքով` պլանային վերանորոգումը կսկսվի մայիսի 15–ին։ Ատոմակայանի աշխատանքը 65 օրով ամբողջությամբ կդադարեցվի, այսինքն կանգ կառնեն միանգամից երկու գեներատորները։

Հայկական ԱԷԿ–ի կյանքը երկարացնելու «բաղադրատոմսը» պատրաստ է. մրցույթ է սպասվում

Փոխնախարարի խոսքով` առայժմ դա աշխատանքային ժամանակացույց է, այլ ոչ թե վերջնական։ Ամեն ինչ վերջնականապես պարզ կլինի արդեն հաջորդ տարի` կախված էլեկտրաէներգիայի սպառման և արտահանման դինամիկայից։

Աշխատանքների շրջանակում կայանում նախատեսվում է վերանորոգել գոլորշու սառեցման աշտարակը, ինչը կօգնի ավելի արդյունավետ պաշտպանել կայանը գերտաքացումից։

Ռուսաստանը կերկարացնի Հայկական ԱԷԿ-ի հիմնանորոգման վարկը. նախարար

Հիշեցնենք` Հայկական ատոմակայանի հիմնանորոգումը մեկնարկել է 2017 թվականին։ 2017-18 թվականներին փոխարինվել են կայանի երկու գեներատորներն ու դրանց օժանդակ հանգույցները։ Այս տարի փոխում էին ավտոմատիկան ու պաշտպանության և վթարային սառեցման համակարգերը։ Սրանով աշխատանքը չի ավարտվում։

Հայկական կողմից պահանջվում են վճռական քայլեր. ե՞րբ Հայաստանում կհայտնվի նոր ԱԷԿ

2020 թվականին ուզում են ռեակտորի կորպուսի թրծման աշխատանքներ իրականացնել։ Դա կերկարացնի ռեակտորի ու կայանի աշխատանքի ժամկետը տեսականորեն նաև 2027 թվականից հետ։ Նախորդ և այս տարի կայանը սովորականից ավելի երկար է նորոգման մեջ եղել։ Ապրիլի 15–ից հունիսի 1–ը չէր գործում առաջին տուրբինը, հունիսից` երկուսը, այժմ երկրորդն է նորոգման մեջ։ Տարվա վերջին կայանը նորից կսկսի աշխատել ամբողջ թափով։