Ասուլիս. «Ի՞նչ նոր ծրագրեր է պատրաստում Կամերային երգչախումբը»

Դեկտեմբերի 11-ին, ժամը 11: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանի և երգչախմբի տնօրեն Վիլի Վայների մամուլի ասուլիսը:
Sputnik

Բանախոսները կանդրադառնան Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Կոմիտասը և մենք» համերգաշարին, ինչպես նաև համերգաշարի ամփոփիչ համերգին, որը կկայանա դեկտեմբերի 13-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Բանախոսները նաև կամփոփեն ընթացիկ ծրագրերը:
 
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով  v.aloyan@sputniknews.com  էլ. հասցեով: