ԱԺ–ն միաձայն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման մասին օրինագիծը

Հայաստանի քաղաքացիները կկարողանան 90 օր մնալ Չինաստանում` առանց մուտքի արտոնագիր ստանալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն այսօրվա նիստում միաձայն վավերացրեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը։

Փաշինյանն ու Մակրոնը խոսել են վիզայի ազատականացման մասին

Խորհրդարանի նիստում հարցը ներկայացրել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

«ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող ՉԺՀ քաղաքացիները մյուս պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու օրվանից մինչև իննսուն օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում»,– ասել էր նա:

Հայաստանի ու Չինաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Վան Ինը երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկման համաձայնագիրը կնքել էին մայիսի 26–ին։

Հիշեցնենք` մայիսի կեսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Պեկին։ Երկու շաբաթ չանցած` ՉԺՀ արտգործնախարար Վան Ին ժամանել էր Երևան։ Հանդիպման ընթացքում կողմերը մի շարք պայմանագրեր էին կնքել:

Ավետիսյան. «Կատարի մուտքի արտոնագրի չեղարկումը հազիվ թե տնտեսական մեծ ազդեցություն ունենա»