ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» (ՈՒԱԿ) կատարվել է հերթական բարդ վիրահատությունը՝ միզապարկի արմատական հեռացում և բարակ-աղիքային «նոր միզապարկի» (նեոցիստ կամ բարակ-աղիքային ռեզերվուար) ձևավորում՝ մեկ փուլով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հայաստանում նմանատիպ վիրահատություններ կատարվում են ընդամենը մի քանի կենտրոնում, որոնցից մեկը ՈւԱԿ-ն է։ Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, հիվանդը կլինիկայից դուրս է գրվել լավացումով, առանց կաթետերների, ինքնուրույն միզարձակությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԲԿ–ի Օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանի խոսքով` միզապարկի ուռուցքային ախտահարման ուշացած փուլերում բուժման էնդոսկոպիկ եղանակները բավարար չեն հետագայում հիվանդության շարունակական աճի կամ կրկնողության բարձր հավանականության պատճառով: Եթե չկան հակացուցումներ, բուժման լավագույն եղանակը միզապարկի արմատական հեռացումն է՝ բարակ-աղիքային «նոր միզապարկի» (նեոցիստ կամ բարակ-աղիքային ռեզերվուար) ձևավորմամբ:
Կյանքի ու մահվան սահմանագծին. դիակային փոխպատվաստում. մարդիկ «այո» կասե՞ն ճիշտ պահին
Մասնագետը նշել է, որ անհրաժեշտության դեպքում հետվիրահատական շրջանում կատարվում է քիմիաթերապիա, որի համար մեծածավալ արմատական վիրահատությունը հակացուցում չի։ Միզապարկի հեռացումից հետո «նոր միզապարկի» ձևավորումն ապահովում է առանց կաթետերների, բարեկեցիկ կյանքի որակ:
Վիրահատությունը կատարել են վիրաբույժ Կարեն Ծառուկյանը, ասիստենտ Վիկտոր Բադեյանը և անէսթեզիոլոգ Հրանտ Կարապետյանը։
Վաճառվում է երիկամ. հայաստանցու քրեական բիզնեսը` արտերկրում. տեսանյութ
Հիշեցնենք, որ նոյեմբերի 31–ին էլ ուռուցքաբանականը հայտնել էր, որ կենտրոնում կատարվել է բարդ վիրահատություն. կրծքավանդակի առաջակողմնային պատի մասնահատում՝ մեծ չափերի խոնդրոսարկոմայի` չարորակ ուռուցքի հեռացումով և պլաստիկայով։