Լևոն Քոչարյանը շտապում է տուն ուղեկցել կալանքից ազատված Օհանջանյանին

Օհանջանյանին ազատ արձակելու մասին հայտնել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր տալուց և դա տեսանկարահանելուց հետո կալանավորված Սարգիս Օհանջանյանն ազատ է արձակվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Օհանջանյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորումը որևէ հիմք չունի. պաշտպան

«Բացառիկ մասնագետ և միջազգային որակի դատավոր ունենք՝ ի դեմս Վազգեն Ռշտունու: Սարգիս Օհանջանյանն այսօր կլինի իր զավակի կողքին։ Իմ վերաքննիչ բողոքը բավարարվեց»,- գրել է նա։

Օհանջանյանին տուն տանելու մասին գրել է նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Նա հույս է հայտնել, որ շուտով Նարեկ Մութաֆյանը ևս ազատ կարձակվի։

ԲԴԽ–ն ձեռնպահ է մնալու քաղաքական բնույթի հայտարարություններին արձագանքելուց

«Գնում ենք Վարդաշեն ՔԿՀ, որ Սարգիս Օհանջանյանին տանենք տուն: Հուսով եմ` մինչև Նոր տարի նաև Նարեկ Մութաֆյանը տանը կլինի»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 27-ին, հայտնի դարձավ, որ մի խումբ անձինք հետապնդել են դատավոր Աննա Դանիբեկյանին և անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձել են հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։

Դրանից հետո Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը կալանավորվեցին: