Երևանում որդին մոր վրա բենզին է լցրել և սպառնացել է այրել

Բարեբախտաբար, ոստիկանների հաջողվել է շուտ հասնել դեպքի վայր և կանխել ողբերգությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցի բնակարաններից մեկում որդին փորձել է այրել սեփական մորը և իրենց տունը։

Քաղաքապետարանը թույլ չի տալիս, որ «Սանիթեքը» հավաքի իրեն պատկանող աղբադույլերը

Sputnik Արմենիայի տեղեկություններով` վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում մոտ 45-ամյա տղամարդն իր տարեց մոր վրա բենզին է լցրել ու սպառնացել այրել նրան և տունը։ Բարեբախտաբար, տղամարդուն չի հաջողվել իրականացնել իր ծրագիրը, քանի որ ինչ-որ մեկն արդեն ահազանգած է եղել իրավապահներին։

Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական բաժնից։

Ըստ տեղեկության` երեկ` դեկտեմբերի 8–ին, ժամը 15.50–ին մի կին է զանգահարել ոստիկանություն և հայտնել, որ սեփական որդին իր վրա բենզին է լցրել և սպառնում է այրել նրան։ Դեպքի վայրել են մեկնել մեծ թվով ոստիկաններ, հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև շտապօգնության խումբ։

Կատարվում է նախաքննություն։

Հայաստանում գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային. կա տուժած