Եթե դա ճիշտ է. Ստեպանենկոն խոսել է Պետրոսյանի և նրա երիտասարդ սիրուհու ամուսնության մասին

Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր հայտնվել, որ երգիծաբանը հինգերորդ անգամ ամուսնացել է։ Նախկին կինը խոսել է Պետրոսյանի ամուսնության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի դերասանուհի Ելենա Ստեպանենկոն խոսել է իր նախկին ամուսնու` 74–ամյա երգիծաբան Եվգենի Պետրոսյանի ու նրա 30–ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի ամուսնության մասին։

«Հոգիս լցվել է ոչ երկրային զգացողություններով». Եվգենի Պետրոսյանն այցելել է Խոր Վիրապ

«Եթե դա իսկապես այդպես է, երջանկություն եմ մաղթում նրանց», – ասել է Ստեպանենկոն Super–ի հետ հարցազրույցում։

Ավելի վաղ Եվգենի Պետրոսյանի ընկերը հայտնել էր, որ երգիծաբանն ու նրա օգնականն ամուսնացել են դեկտեմբերին, բայց հստակ օրը չէր նշել։ Սա Պետրոսյանի հինգերորդ ամուսնությունն է։ Անձամբ Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այդ տեղեկությունը։

«Ի՞նչ ես ուզում». Եվգենի Պետրոսյանը ասել է` ինչու է ծրագրում հայերեն սովորել

Ի դեպ, Բրուխունովան Instagram–ի իր էջում սպիտակ հարսանեկան ծաղկեփնջի լուսանկար է հրապարակել։

2018թ–ի նոյեմբերին Եվգենի Պետրոսյանը բաժանվել էր կնոջից` Ելենա Ստեպանենկոյից, որի հետ ապրել էր 33 տարի։ Պետրոսյանի երկրպագուները ամուսնալուծության մեջ մեղադրում էին նրա 30–ամյա օգնական Տատյանա Բրուխանովային։