Սենատն ամենայն հավանականությամբ կընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը. սենատոր

Սենատի ջանքերը երեք անգամ ձախողվել են այն մտավախությունների պատճառով, թե բանաձևի ընդունումը «սպառնալիքի տակ կդնի Թուրքիայի և այլ դաշնակիցների հետ բանակցությունները»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ի սենատն ամենայն հավանականությամբ առաջիկայում կընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ NBC-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է փաստաթղթի հեղինակներից մեկը՝ սենատոր Թեդ Քրուզը։

«Հավանական է` մենք վերջապես ճանաչենք հայերի սարսափելի ցեղասպանությունը, որի ճանաչման համար պայքարում եմ տարիներ շարունակ»,- ասել է նա։

Սենատի` բանաձև ընդունելու ջանքերը երեք անգամ ձախողվել են այն մտավախությունների պատճառով, թե դրա ընդունումը «սպառնալիքի տակ կդնի Թուրքիայի և այլ դաշնակիցների հետ զգայուն բանակցությունները»։

ԱՄՆ Կոլումբիայի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29–ին ԱՄՆ–ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց (405 կողմ, 11 դեմ): Կողմ քվեարկեցին 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ:

Նմանատիպ բանաձև Սենատում ներկայացրեց նաև դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը: Բայց բանաձևը չընդունվեց, որովհետև Հանրապետական կուսակցության սենատոր Լինդսի Գրեմը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո օգտվեց բանաձևի վրա վետո դնելու իրավունքից։