«Պետք է ցույց տանք` ինչի ենք մենք ընդունակ». Յանա Եգորյանը` WADA-ի որոշման մասին

WADA–ի գործադիր կոմիտեն որոշել է 4 տարով զրկել ռուս մարզիկներին օլիմպիական խաղերին Ռուսաստանի դրոշի ներքո հանդես գալուց: Sputnik Արմենիայի հետ զրույցում Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը մեկնաբանել է այս որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի սուսերամարտիկ Յանա Եգորյանը Ռուսաստանը ներկայացնող մարզիկներին խորհուրդ է տվել Օլիմպիական խաղերին լավագույնս ներկայանալ, թեկուզ և առանց դրոշի և օրհներգի։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ռուսաստանը ճիշտ էր, կամ ինչո՞ւ է WADA–ն փորձում սպանել ռուսական սպորտը

«Ի՞նչ պետք է անեն մարզիկները: Լավ աշխատեն և մարզվեն Օլիմպիական խաղերում պատշաճ ելույթ ունենալու համար: Որոշումն արդեն կայացվել է, իմաստ չունի այն քննարկել: Հիմնական խնդիրն է ցույց տալ, թե ինչի ենք մենք ընդունակ», - ասաց Եգորյանը:

Ռուսական սպորտի մղձավանջը. ի՞նչ սպառնալիքներ է պարունակում WADA–ի զեկույցը

WADA–ի (Համաշխարհային հակադոպինգային գործակալություն) գործադիր կոմիտեն որոշում է կայացրել 4 տարով զրկել ռուս մարզիկներին օլիմպիական խաղերին մասնակցելուց: WADA- ն որոշել է, որ Օլիմպիական և Պարալիմպիկ հաջորդ խաղերին, ինչպես նաև աշխարհի տարբեր առաջնություններում` տարբեր մարզաձևերից Ռուսաստանից կմասնակցեն միայն «մաքուր» մարզիկները, որոնք կմրցեն չեզոք կարգավիճակում՝ առանց դրոշի և ազգային օրհներգի: