Պատանի հայ սամբիստները հայրենիք կվերադառնան 2 մեդալով

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեդալների համար պայքարել են 19 երկրների 173 մարզիկներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Պատանի հայ սամբիստները 2 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ–ի մամուլի ծառայությունից։

Հայ սամբիստները 3 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 2 մեդալ:

«55 կգ քաշային Աշիկ Անդրեյանը պարտվել է միայն եզրափակիչ գոտեմարտում և արժանացել արծաթե մեդալի, իսկ 42 կգ քաշային Արման Ալավերդյանը դարձել է բրոնզե մեդալակիր»,–ասված է հայտարարության մեջ։

Տեղեկացվում է, որ Հայաստանի թիմը ԵԱ-ին մասնակցել է 9 մարզիկով ու 2 մարզիչով: Մեդալների համար պայքարել են 19 երկրների 173 մարզիկներ:

Ադրբեջանցի սամբիստի պահվածքում ագրեսիվություն չկար. Վովիկ Խոջայան