ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Իտալիայի Գուբիո քաղաքում երեկ տեղի է ունեցել աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը վառելու արարողությունը։ Այս մասին հայտնում է Umbria24–ը։
Տոնածառը Ինջինո լեռան լանջին տեղադրված լուսային ինստալյացիա է, որի բարձրությունը 750 մետր է, լայնությունը` 450, զարդարված է ավելի քան 700 նեոնային լույսերով։ Տոնածառի գագաթին շողշողում է սուրբծննդյան հսկայական աստղը, որը յուրաքանչյուր 5 րոպեն մեկ փոխում է գույնը։
«Ոնց որ թե 700 հազար դոլարը «պերեբոռ» է. Նաիրա Զոհրաբյանը` Նոր տարվա ծախսերի մասին
Նեոնային լույսերով տոնածառն արդեն 38 տարի զարդարում է Գուբիոն, ի սկզբանե այդ ավանդույթը նախաձեռնել են կամավորները։ Իսկ 1991թ–ին այն գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենամեծը աշխարհում։ 2014թ–ին տոնածառի լույսերը վառել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Մինչև հունվար տոնածառն իր լույսերով կուրախացնի քաղաքի բնակիչներին ու հյուրերին։
Հեքիաթային քաղաքից մինչև Բրեգովիչի համերգ. որքան կարժենան այս Նոր տարվա միջոցառումները