ՀՀ գլխավոր հյուպատոսը Նժդեհի հուշատախտակի թեման քննարկել է Արմավիրի պաշտոնյաների հետ

Արմավիրի քաղաքապետը դատապարտել է քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը ՌԴ Արմավիր քաղաքում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, մտավորականների ու երիտասարդների հետ և նրանց հետ քննարկել հայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Գարեգին Նժդեհի հուշատախտակի թեման։ Այս մասին հայտնում է Դոնի Ռոստովի ՀՀ հյուպատոսության մամուլի ծառայությունը։

«Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ կատարվեց Գարեգին Նժդեհի` Հայ առաքելական եկեղեցու տարածքում վանդալիզմի ենթարկված հուշատախտակի շուրջ ստեղծված իրավիճակին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ասոյանը նաև հանդիպում է ունեցել նաև Արմավիր քաղաքի քաղաքապետ Անդրեյ Խարչենկոյի և քաղաքային դումայի նախագահ Ալեքսանդր Պոլյակովի հետ։

Տարօրինակ պատմություն է. Մնացականյանը` Արմավիրում Նժդեհի հուշատախտակն ապամոնտաժելու մասին

Քաղաքապետը ողջունել է ՀՀ գլխավոր հյուպատոսին և կարևորել առկա ամուր բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնումը՝ ընդգծելով տեղի հայ համայնքի բարձր դերակատարությունը։ Քաղաքապետը ներկայացրել է ս․թ․ նոյեմբերի 13-ին Հայ առաքելական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից վանդալիզմի գործողությունների մանրամասները՝ դատապարտելով այն։

Նժդեհի հուշատախտակը ներկելը կարող է ազգամիջյան լարվածության հանգեցնել. հայտարարություն

Գլխավոր հյուպատոս Ասոյանը քաղաքապետի հետ քննարկել է Արմավիրի հայ համայնքի մտահոգությունները և ակնկալիքները ստեղծված իրավիճակի հասցեագրման վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ կարևորելով վանդալիզմի յուրաքանչյուր դրսևորմանը իրավական և հասարակական գնահատական տալու անհրաժեշտությունը։

Նիկոլ Փաշինյանը խոսել է Գրիբոյեդովի արձանը պղծելու մասին

Վարդան Ասոյանը աշխատանքային այցով ՌԴ Արմավիր քաղաքում է գտնվել դեկտեմբերի 4-5-ը։

Հիշեցնենք` Վինոգրադովը ներկել էր Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:

Նժդեհի հուշատախտակը ներկելու դեպքն ուսումնասիրում են քննչական մարմինները. Զախարովա