Հայտնի է` ով հաղթեց «Միսս տիեզերք 2019»–ում. Հայաստանի մասնակիցը լավագույն 20–յակում չէ

Sputnik

«Միսս տիեզերք 2019» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Զոզիբինի Թունցին։ Այս մասին նշված է մրցույթի twitter–յան էջում։

​26-ամյա Թունզին ակտիվ պայքարում է գենդերային տարբերությունների և ընտանեկան բռնության դեմ։

Թագի համար եզրափակիչում Զոզիբինի Թունզիի հետ պայքարում էին Մեքսիկայի ներկայացուցիչ 25-ամյա Սոֆյա Արագոնը, Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ 24-ամյա Մեդիսոն Անդերսոնը:

Մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրեց Մեդիսոն Անդերսոնը, երրորդը՝ Սոֆյա Արագոնը։

Ներեցեք, սխալվել ենք՝ դուք ամենագեղեցիկը չեք

Մրցույթ և հետնաբեմի ինտրիգներ. հայուհին` «Սուպեր զբոսաշրջային թագուհի» տիտղոսակիր

Հիշեցնենք, որ գեղեցկուհիների պարգևատրումը կայացել է ամերիկյան Ատլանտա քաղաքի Ջորջիա նահանգում։ Տիեզերքի ամենագեղեցիկ կնոջ տիտղոսի համար պայքարում էին ազգային գեղեցկության մրցույթների 90 հաղթող ամբողջ աշխարհից։

Նշենք, որ Հայաստանը մրցույթում ներկայացնում էր «Միսս տիեզերք Արմենիա 2019» տիտղոսակիր Դայանա Դավթյանը։ Ցավոք, մեր գեղեցկուհին չընդգրկվեց լավագույն 20–յակում։

Ինչպես է «Երևանի սիրուն աղջիկը» գերել ժյուրիին. Անգելինա Տանանյանն անկեղծացել է

1 / 19
Զոզիբինի Թունցի
2 / 19
Մեդիսոն Անդերսոն
3 / 19
Մալայզիայի ներկայացուցիչ
4 / 19
Սոֆյա Արագոն
5 / 19
Երգչուհի Էլլի Բրուկ
6 / 19
Զոզիբինի Թունզի
7 / 19
Միսս Ֆրանսիան պատրաստվում է մրցույթին
8 / 19
«Միսս տիեզերք 2019» մրցույթ
9 / 19
Միսս ԱՄՆ
10 / 19
«Միսս տիեզերք 2019» մրցույթ
11 / 19
Հաղորդավար Սթիվ Հարվին ու Միսս Վիետնամը
12 / 19
Միսս Ինդոնեզիա
13 / 19
«Միսս տիեզերք 2019» մրցույթ
14 / 19
Միսս Թաիլանդ
15 / 19
«Միսս տիեզերք 2019» մրցույթ
16 / 19
Միսս Պերու
17 / 19
Զոզիբինի Թունցին ու Մեդիսոն Անդերսոնը
18 / 19
Զոզիբինի Թունցի
19 / 19
«Միսս տիեզերք 2019» մրցույթ