Հայաստանում գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային. կա տուժած

Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի մոտ։ Շտապօգնության աշխատակիցները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Արմավիրի մարզում` Դալարիկ գյուղի սկզբնամասում, գնացքը բախվել է ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում դպրոցականների խմբակային վեճն ավարտվել է դանակահարությամբ. կա վիրավոր

«911» ծառայությունը դեպքի վերաբերյալ ահազանգը ստացել է դեկտեմբերի 8-ին, ժամը 20:06-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դալարիկ գյուղի սկզբնամասում մարդատար գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գոռ Ս., ծնված 1993 թ.):

Երևանում BMW X5-ի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան մի տղամարդու

շտապօգնության աշխատակիցները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդին: Նա հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մայակովսկի գյուղի տներից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել