«Արդեն ոչ թե սիրուհի, այլ կին». 74–ամյա Պետրոսյանն ամուսնացել է իր 30–ամյա օգնականի հետ

Եվգենի Պետրոսյանի ընկերը հայտնել է, որ երգիծաբանն ու օգնականն ամուսնացել են դեկտեմբերին, բայց հստակ օրը չի նշել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. 74 տարեկան երգիծաբան Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր օգնականի` 30–ամյա Տատյանա Բրուխանովայի հետ։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

«Նույն տղան եմ». Եվգենի Պետրոսյանը 74–ամյակը սիրելիի հետ նշում է Փարիզում

«ԿՊ»–ին արտիստի ամուսնության մասին պատմել է զույգի մտերիմներից մեկը։

«Նրանք ամուսնացել են դեկտեմբերի սկզբին», – ասել է Պետրոսյանի ընկերը։

Պարբերականը նշում է, որ Բրուխանովան դարձել է Պետրոսյանի 5–րդ կինը։

«Ի՞նչ ես ուզում». Եվգենի Պետրոսյանը ասել է` ինչու է ծրագրում հայերեն սովորել