Աշոցքում գազի արտահոսքից ընտանիք է թունավորվել

Թունավորման հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել երիտասարդ ամուսիններն ու երկու անչափահաս որդիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Աշոցքից Տիրամայր Նարեկի հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամների վիճակը բավարար է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը։

Վթար Երևանի կենտրոնում. BMW-ն գլխիվայր շրջվել է

Մեր տեղեկություններով` այսօր Տիրամայր Նարեկի հիվանդանոց է տեղափոխել Շիրակի մարզի Աշոցք համայնքում ապրող մի ընտանիք։

Երևանում որդին մոր վրա բենզին է լցրել և սպառնացել է այրել

Նախնական վարկածով` երիտասարդ ամուսիններն ու նրանց անչափահաս որդիները, որոնք դպրոցականներ են, գազի արտահոսքից թունավորվել են։ Նրանց ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչն էլ հանդիսացել է բուժհաստատություն տեղափոխվելու պատճառ։

Հայաստանում գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային. կա տուժած

Հիվանդանոց եկած իրավապահները  պարզում են կատարվածի մանրամասները։