ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի-Sputnik. Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Զավեն Անդրիասյանը երկրորդ տեղն է գրավել Էստոնիայում անցկացված կայծակնային խաղի (բլից) Եվրոպայի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ–ի կայքը։
Ահռելի շախմատը, պղնձե կինն ու գունավոր հոլը. գյումրեցին կյանք է տալիս փայտին ու երկաթին
Հայ գրոսմայստերը 22 պարտիաների արդյունքում վաստակել է 17 միավոր և միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջել առաջին տեղը զբաղեցրած ռուսաստանցի Իգոր Լիսիյին:
Պատանիները ձգտում են նմանվել անվանի շախմատիստներին. Հակոբյանը` Հնդկաստանի մրցաշարի մասին
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը 15 միավորով 18-րդ տեղում է։
Հիշեցնենք, որ Հայաստանի 2 ներկայացուցիչներն Էստոնիայում մասնակցել էին նաև արագ շախմատի Եվրոպայի առաջնությանը, որտեղ Գաբրիել Սարգսյանը 13 հնարավորից վաստակել էր 10.5 միավոր և նվաճել չեմպիոնի կոչում, իսկ Զավեն Անդրիասյանը 9.5 միավորով զբաղեցրել էր 13-րդ տեղը: