Խոշոր ավտովթար Երևանում. կա 4 վիրավոր

Բախման հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած BMW մակնիշի ավտոմեքենան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 7-ին, ժամը 22։50-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Տիգրանյան փողոցում բախվել են Ford մակնիշի 15 UX 001 համարանիշի և Toyota Camry մակնիշի 35 XV 222 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթար Երևանում. տուժածներից 3-ը երեխաներ են, մեկը` 2 ամսական

Երևանում BMW X5-ի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան մի տղամարդու

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, 2-ին էլ քաղաքացիները` իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով։

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Ոտիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած BMW մակնիշի 36 NU 904 համարանիշի ավտոմեքենան։