ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը չի բացառում, որ Սիրիա կարող է ուղղվել լրացուցիչ ռազմական անձնակազմ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Կալիֆոռնիայում տեղի ունեցած անվտանգության համաժողովի ժամանակ։
Ադրբեջանը կարող է հենակետ դառնալ Սիրիայում հենարանը կորցնող իսլամիստների համար. Փաշինյան
Այն հարցին, թե արդյո՞ք Սիրիայում բավարար ամերիկյան ուժեր կան, ռազմական գերատեսչության ղեկավարը դրական է պատասխանել։
«Կարծում եմ` այո։ Իսկ եթե ոչ, ապա մենք լրացուցիչ ուժեր կուղարկենք», – հայտարարել է նա։
Պենտագոնի ղեկավարը պարբերաբար խորհրդակցում է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեների և ԶՈւ կենտրոնական հրամանատարության հետ` Սիրիայում գտնվող զինվորականներին` իրենց առջև դրված խնդիրները կատարելու համար անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու նպատակով։
Նրա խոսքով` ԱՄՆ գլխավոր նպատակը «Իսլամական պետությունը» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) վերջնականապես ջախջախելն է։
Սիրիական զորքերը թուրքական անօդաչու թռչող սարք են խոցել Կամիշլիում
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայից զորքը դուրս բերելու մասին։ Այնուհետև տեղեկություն հայտնվեց, որ ԱՄՆ–ն արաբական հանրապետությունում 200 զինծառայողներից բաղկացած խաղաղապահ ուժեր կթողնի։ Իսկ 2019 թվականի ամռանը ամերիկացիներին մասնակի փոխարինելու նպատակով Վաշինգտոնը կոչ արեց Բեռլինին Սիրիայի հյուսիս–արևելք ցամաքային զորքեր ուղարկել։