Նոր Զելանդիայում քարաթափման հետևանքով գրեթե 1000 զբոսաշրջիկ «պատանդ է դարձել»

Անհրաժեշտության դեպքում իշխանությունները նախատեսում են քաղաքին լրացուցիչ սնունդ և անհրաժեշտ պարագաներ հասցնել օդային ճանապարհով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի–Sputnik. Նորզելանդական Ֆրանց Իոսիֆ քաղաքում քարաթափման պատճառով առնվազն 970 զբոսաշրջիկներ են հայտնվել, բառի բուն իմաստով` «աշխարհից կտրված» վիճակում։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղական ԶԼՄ–ներին։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ`քարաթափման պատճառ են դարձել հորդառատ անձրևները։ 

«Երկրի պատմության ամենամութ օրերից մեկը». Նոր Զելանդիայում զոհերի թիվը հասել է 40-ի

Facebook-ը 1 օրում Նոր Զելանդիայի ահաբեկչության մասին 1.5 մլն տեսագրություն է ջնջել

Շրջանի ղեկավար Ուեստլենդ Բրյուս Սմիթը հայտարարել է, որ քաղաքը կտրվել է արտաքին աշխարհից, քանի որ ուժեղ քարաթափման հետևանքով փակվել է դեպի կղզի տանող ավտոճանապարհը։ Նրա խոսքով` ավտոտրանսպորտային կապը քաղաքի հետ չի վերականգնվի, հավանաբար, մինչև ուրբաթ։ Ընդհանուր առմամբ, ճանապարհի վերականգնումն ամենաքիչը 6 շաբաթ կխլի։

Կեղծ էին, թե ոչ Նոր Զելանդիայի ահաբեկիչների զենքերի հայերեն ու վրացերեն գրառումները

Սմիթի խոսքով` քաղաքի ղեկավարությունն այս պահին ուսումնասիրում և գնահատում է, թե որքան սնունդ կա քաղաքում։ Անհրաժեշտության դեպքում` իշխանությունները նախատեսում են քաղաքին լրացուցիչ սնունդ և անհրաժեշտ պարագաներ հասցնել օդային ճանապարհով։

Հաղորդվում է, որ Նոր Զելանդիայի ԱԳՆ–ն փորձում է օգնություն ցուցաբերել նաև քաղաքում մնացած զբոսաշրջիկներին, որոնց թիվը հասնում է 1000-ի։