ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի–Sputnik. Այսօր` դեկտեմբերի 8–ի առավոտյան, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ ժամը 09:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկի քաղաքացին ինքնասպանություն է գործել` կախվելով տան պատշգամբի ծածկի երկաթե ձողից:
Երևանում մայրը կանխել է 30–ամյա որդու ինքնասպանության փորձը
Դեպքի վայր մեկնած փրկարարները ձողից իջեցրել են 56-ամյա քաղաքացի Աշոտ Ի.-ի դին:
Ինքնասպանությունը ելք չէ. փրկված կնոջ պատմությունն ու հոգեբանի խորհուրդները