Մարզամշակութային կենտրոնների մոտ 5000 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան

2020 թվականից նախատեսվում է ոչ միայն բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը, այլև նրանց տրամադրել առողջության ապահովագրություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի–Sputnik. 2020 թվականից նախատեսվում է բարձրացնել մարզամշակութային կենտրոնների շուրջ 5000 աշխատակիցների աշխատավարձը: Այս մասին տեղեկանում ենք Facebook–ի` Երևանի քաղաքապետարանի էջից։ 

Շախմատի տունն ու մարզադպրոցը կմիավորվե՞ն. նախագիծ է մշակվել

Երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան մինչև 25, մարզադպրոցների աշխատակիցներինը`շուրջ 56 %–ով։

Հայաստանի մարզադպրոցների տնօրենների կյանքը կբարդանա՞. նախարարությունը նոր առաջարկ ունի

Բացի աշխատավարձի բարձրացումից, մարզամշակութային կենտրոնների աշխատակիցները 2020 թվականից սկսած` կկարողանան օգտվել նաև առողջության ապահովագրության փաթեթից:

Պետությունը 1000 դրամով հողամաս վաճառեց. մարզադպրոցի տեղում նոր հյուրանոց կկառուցվի