Հրդեհ Հնդկաստանի գործարաններից մեկում. կա 43 զոհ

Հրդեհն արդեն ամբողջովին մարված է, սակայն փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են, իսկ զոհերի թիվն աճում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի-Sputnik. Առնվազն 43 մարդ է զոհվել Նյու Դելիի գործարաններից մեկում կիրակի առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին։

Խոշոր հրդեհ Աջարիայում, բնակելի շենքեր են այրվել․ տեսանյութ դեպքի վայրից

Հեռավոր Արևելքում գնացքի` ածուխով բեռնված վագոններում հրդեհ է բռնկել. տեսանյութ

Ավելի վաղ հաղորդվում էր 32 զոհի մասին։ Ինչպես տեղեկացնում է NDTV հեռուստաընկերությունը` հրդեհի բռնկման պահին զոհերի մեծ մասը քնած է եղել գործարանի տարածքում։ Հայտնի է, որ հրդեհի պահին գործարանում ընդհանուր առմամբ 50 մարդ է եղել։

Չորս երեխա է մահացել. տեսանյութ Մերձմոսկվայի մոտ տեղի ունեցած սարսափելի հրդեհից

Հրշեջ ծառայության տեղեկացմամբ` հրդեհն արդեն ամբողջովին մարված է, սակայն փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։

Հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն։ Ոստիկանությունը քննություն է իրականացնում հանգամանքները պարզելու ուղղությամբ։