12 համայնքում ղեկավար են ընտրում. կա 1 ԲՀԿ–ական, 1 հանրապետական և ոչ մի ՔՊ–ական թեկնածու

Հանրապետության համայնքներից 12-ում ընտրում են համայնքի ղեկավար, իսկ 4-ում` ավագանու անդամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի–Sputnik. Այսօր` դեկտեմբերի 8–ին հանրապետության մարզերից 7–ում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում։ Դրանցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ: Այս մասին հաղորդում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Հայաստանի 19 համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների գրեթե կեսը

Ժամը 8.00-ին ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 19 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

Փաշինյանը կուսակիցներին ասել է`ով է լինելու որոշողն Արցախի ընտրություններում. «Ժողովուրդ»

Հավելենք, որ հերթական ընտրություններով այսօր համայնքի ղեկավար կընտրեն  Արագածոտնի մարզի Զարինջա, Թլիկ, Կոշ, Հակո համայնքներում, Արմավիրի մարզի Ալաշկերտ, Ֆերիկ, Նորապատ համայնքներում, Գեղարքունիքի` Զովաբեր, Լոռու` Անտառամուտ, Կոտայքի` Ողջաբերդ համայնքում։ Գեղարքունիքի Դդմաշեն և Շիրակի մարզի Անուշավան համայնքներում կընտրեն ավագանու անդամների:

Լևոն Տեր-Պետրոսյանը խաղի մե՞ջ մտավ. ի՞նչ է նշմարվում ՏԻՄ ընտրությունների երևակած պատկերում

Արտահերթ  ընտրություններ են անցկացվում Արագածոտնի մարզի Ավան (համայնքի ղեկավար), Արարատի` Տափերավան (համայնքի ղեկավար), Նորաշեն (ավագանի), Ծիածան (ավագանի) համայնքներում:

Նշենք, որ 7 մարզից 6–ում են միայն համայնքապետեր ընտրում։ Ընդհանուր առմամբ, 12 համայնքի ղեկավարի թեկնածուները 36–ն են, որոնցից 1–ը ԲՀԿ անդամ է, 1–ը`Հանրապետական կուսակցության, իսկ մյուս 34–ն անկուսակցական են։