Ամանորյա կորպորատիվներ. ինչքան է ծախսելու Երևանի վարչական շրջաններից յուրաքանչյուրը

Ամենահամեստը Մալաթիա–Սեբաստիան է` 0 դրամ։ Մյուս վարչական շրջաններում նախատեսում են 200 հազարից մինչև 3 միլիոն ՀՀ դրամ ծախսել աշխատակազմի ամանորյա կորպորատիվ միջոցառումների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի–Sputnik. Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը Facebook-ի իր էջում հրապարակում է կատարել` նշելով, թե Երևանի վարչական շրջաններում որքան գումար են նախատեսում ծախսել աշխատակազմի ամանորյա կորպորատիվ միջոցառումների, մասնավորապես` ռեստորանի կամ ֆուրշետի համար։ Այդ գումարները տատանվում են 200 հազարից մինչև 3 միլիոն ՀՀ դրամի սահմաններում։

Հայկական ամանորյա սեղանի տոնական կերակրատեսակները

Ոչ թե կաշառք, այլ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն. Մակունցը` «ԿամԱԶ»–ների մասին

Եվ այսպես`

1. Ավան վարչական շրջան`1 միլիոն 300 հազար դրամ

2.Շենգավիթ վարչական շրջան`2 միլիոն դրամ

3.Մալաթիա-Սեբաստիա`0 դրամ

4.Դավթաշեն վարչական շրջան` 1 միլիոն 300 հազար դրամ

5.Էրեբունի վարչական շրջան` 400 հազար դրամ

6.Նորք-Մարաշ վարչական շրջան` 1 միլիոն դրամ

7.Նուբարաշեն վարչական շրջան` 200 հազար դրամ

8.Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան` 2 միլիոն դրամ

9.Նոր Նորք վարչական շրջան` 1 միլիոն 600 հազար դրամ

10.Աջափնյակ վարչական շրջան` 400 հազար դրամ

11.Արաբկիր վարչական շրջան` 1 միլիոն 200 հազար դրամ

12.Կենտրոն վարչական շրջան` 3 միլիոն դրամ։

Սովորական մարդը լեգենդից. «Ռուբլյովկա՛»... Ազնավուրը «կորպորատիվների» չի գնում

Այսպիսով, Խաչատրյանի հրապարակած թվերից երևում է, որ միակ վարչական շրջանը, որը նախատեսում է ծախսել 0 դրամ, Մալաթիա–Սեբաստիան է։ Ամենաքիչ գումար ամանորյա կորպորատիվ միջոցառման համար նախատեսել է Նուբարաշենը` 200 հազար դրամ, իսկ ամենաշքեղ տարբերակով կնշի Կենտրոնը` 3 միլիոն ՀՀ դրամ։