Անձրևանոցները կարող եք տանը թողնել. առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում

Բացի այն, որ տեղումներ չեն սպասվում, ԱԻՆ–ը ևս մեկ լավ լուր է հաղորդում` տաքանալու է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Առաջիկա մի քանի օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ոսկե «բիլազուկով» ծնվածը. ինչպես մայրն ու որդին մնացին փլատակների տակ և հետո կորցրին իրար

«Դեկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այն, որ տեղումներ չեն սպասվում, ԱԻՆ–ը ևս մեկ լավ լուր է հաղորդում` տաքանալու է։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 4-5 աստիճանով:

Գյումրիում երկրաշարժից ուղիղ 31 տարի անց` նույն ժամին, փոքրիկ է ծնվել

Նշենք, որ Երևանում օդի ջերմաստիճանն այսօր կլինի +6+8, իսկ գիշերը` +3+5 աստիճան։