Մառախուղ և մերկասառույց. Հայաստանի տարածքում դժվարանցանելի ճանապարհներ կան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սյունիքի մարզի Կապան և Քաջարան քաղաքներում մառախուղ է: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ–ի մամուլի ծառայությունը` ներկայացնելով ժամը 10:00-ի տվյալները։

Երևանում «Գազելների» վարորդների մոտից դանակներ են հայտնաբերվել. տեսանյութ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Վարկերի տակ են մտել, մեքենաներ ներկրել. ի՞նչ է կատարվում Հայաստանի մաքսակետերում

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կառավարությունը թույլ կտա ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ, բայց որոշակի պայմանով