ՀՀ հետախույզները հայտնաբերել են վրացուն, որին փնտրում էր Թուրքիան

Տղամարդուն, որին բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանից, 2013թ-ից հետախուզում էր Թուրքիայի Ինտերպոլը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում քրեական հետախույզները բերման են ենթարկել Վրաստանի մի քաղաքացու, որը հետախուզվում էր Թուրքիայի Ինտերպոլի կողմից։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Կաշառք ստանալու պահին ՀՀ ոստիկանության ծառայող է բռնվել

«43-ամյա քաղաքացին բերման է ենթարկվել դեկտեմբերի 6-ին, ժամը 9-ի սահմաններում Երևան-Բուխարեստ չվերթի հաշվառումից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ։

Տղամարդը 2013թ. հուլիսի 3-ից հետախուզվում էր գողության, բնակելի շինության անձեռնմխելիության խախտման և գույքային վնաս պատճառելու մեղադրանքով: Նրա համար Թուրքական դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանք:

Անառակաբարո գործողություններ անելու մեղադրանքով ՌԴ–ի կողմից հետախուզվողը գտվեց Արմավիրում

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնել են ՀՀ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:

«Զվարթնոց» օդանավակայանում նորից պայուսակ են գտել` 4000 դոլարով