Հայկական խաչքարը ներկել են սևով. Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը համարում է, որ խաչքարի պղծումը վանդալիզմի դրսևորում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունն արձագանքել է Բանդոլ քաղաքում հայկական խաչքարի պղծման դեպքին։ Դեսպանատունը հայտարարություն է տարածել Facebook–ի իր էջում։

«Դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում»,– նշված է հայտարարության մեջ:

Լրատվամիջոցները լուսանկարներ են տարածել, որոնցում երևում է, որ չարագործները սևով են ներկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը:

Մուրճով փխրուն օրիորդը. ինչպես Նարինեն խաչքարագործություն սովորեց և տեղափոխվեց հայրենիք