Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է այս գիշեր լույս աշխարհ եկած 4 փոքրիկներին

ՀՀ նախագահը նվերներ է հանձնել նորածինների ծնողներին և ծանոթացել երիտասարդ բժիշկ-մանկաբարձ Արմեն Մկրտչյանի հետ
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Գյումրիում այցելել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ այս գիշեր լույս աշխարհ են եկել չորս փոքրիկներ։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Սարգսյանը նվերներ է հանձնել նորածինների ծնողներին, շնորհավորել նրանց և մաղթել, որ մանուկներն ուրախություն բերեն իրենց ծնողներին, ընտանիքներին ու Գյումրիին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախագահը շրջել է հիվանդանոցում, զրուցել բուժաշխատողների հետ։ Բարձր գնահատելով նրանց աշխատանքը՝ նա նշել է, որ երեխաների բժիշկ լինելն ամենապատվաբերն է աշխարհում։

Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է այս գիշեր լույս աշխարհ եկած 4 փոքրիկներին

Հանրապետության նախագահը ծանոթացել է երիտասարդ բժիշկ-մանկաբարձ Արմեն Մկրտչյանի հետ, որը մեկնել էր Սուդան՝ փոխարինելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակակիր, բժիշկ Թոմ Քաթինային: Նախագահը ողջունել է նրա մարդասիրական գործունեությունը։

Ոսկե «բիլազուկով» ծնվածը. ինչպես մայրն ու որդին մնացին փլատակների տակ և հետո կորցրին իրար

Հիշեցնենք, որ Գյումրու Ավստրիական հիվանդանոցը գործում է 1991 թվականից՝ Ավստրիայի տրամադրած միջոցներով: 2006–ից այստեղ կատարվում են տարբեր վիրահատություններ, գործում է վերակենդանացման-նեոնատոլոգիայի բաժանմունքը՝ հագեցած ժամանակակից և նորարարական տեխնոլոգիաներով:

Արմեն Սարգսյանը չի մոռանում մղձավանջները. ՀՀ նախագահն անկեղծացել է