Արցախն անհրաժեշտ քայլեր է անում դիրքերի հուսալի պահպանության համար.ՊՆ

Արցախի պաշտպանության նախարարությունն ամփոփել է շաբաթը և հայտնել, թե Ադրբեջանը քանի անգամ է խախտել հրադադարի ռեժիմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 130 անգամ։ Այս մասին նշված է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հակառակորդը նշված ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար»,– հայտնում է նախարարությունը:

Նշենք, որ անցած շաբաթ Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր ավելի քան 220 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3500 կրակոց:

Կոչ ենք անում կողմերին առարկայական բանակցություններ վարել. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը