«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 1.5 ամսական երեխա է մահացել

Երեխայի մայրը ոստիկանություն ներկայացրած հաղորդման մեջ նշել է, որ իր երեխան մահացել է բժիշկների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Այսօր ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ նոյեմբերի 30-ին ժամը 23։20 սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջիկ է մահացել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց հիվանդանոցի մեր աղբյուրը։

Երեխան մահացել է «շնչառական խանգարումներ» ախտորոշմամբ։

«Հազիվ էի ինձ զսպում, որ այդ ծնողներին գտնելուց հետո չապտակեմ»․ Տիգրանուհի Կարապետյան

Shamshyan.com-ի տեղեկություններով`ոստիկանություն հաղորդում է ներկայացրել երեխայի մայրը` 26-ամյա Անահիտ Ե-ն, որը ոստիկաններին հայտնել է, որ երեխան հանկարծամահ է եղել բժիշկների մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում դիմումի փաստով նյութեր են նախապատրաստվում։