Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպման ժամանակ լույսն անջատվել է․ նախագահների արձագանքը

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների ժամանակ զավեշտալի դեպք է պատահել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների ժամանակ լույսն անսպասելիորեն անջատվել է երկու առաջնորդների ներածական խոսքից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Վերջացավ [էլեկտրականությունը]», - կատակել է Պուտինը։

«Դա Դիմա Պեսկովն է, ես գիտեմ», - իրեն չի կորցրել Լուկաշենկոն։

Պատվիրակությունների ներկայացուցիչները նույնպես մասնակցել են զվարճանքին։ Բանակցությունները շարունակվել են։

Լուկաշենկոն մեկնեց Երևանից, Փաշինյանն ու նախագահները միկրոավտոբուս նստեցին. տեսանյութ

Երկու երկրների առաջնորդների հանդիպումը սկսվել է դեկտեմբերի 7-ին Սոչիում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ բանակցությունների ընթացքում Պուտինը և Լուկաշենկոն պետք է քննարկեն Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրացիան՝ ներառյալ «ճանապարհային քարտեզները» և գազի հարցերը, ինչպես նաև խոշոր ներդրումային նախագծեր։

Լուկաշենկոն բարկացած է. Ռուսաստանը Հայաստանին ավելի ցածր տոկոսադրույքով է վարկ տրամադրել