«Մի հատ կոֆե կտա՞ք». Արմեն Սարգսյանը նորից «Արեգակ» փուռ–սրճարան է այցելել

Արմեն Սարգսյանը փուռ-սրճարանի​ աշխատակիցներից​ Միքայելի հետ զրույցի է բռնվել, ապա նրան ասել է, որ Ձմեռ պապիկին նամակ գրի ու իրեն տա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության​ նախագահ​ Արմեն​ Սարգսյանն այսօր Գյումրիում​ այցելել​ է​ «Արեգակ»​ ներառական​ փուռ-սրճարան։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Մի հատ կոֆե կտա՞ք». Արմեն Սարգսյանը նորից «Արեգակ» փուռ–սրճարան է այցելել

«Ինձ մի հատ կոֆե կտա՞ք»,–հարցնում է նախագահն` արդեն իսկ հարազատ դարձած միջավայրում. Գյումրիում​ գտնվելիս​ նախագահը գրեթե​ միշտ​ այցելում​ է​ այս սրճարան։​

Սարգսյանը փուռ-սրճարանի​ աշխատակիցներից​ Միքայելի հետ զրույցի բռնվելով` նրան ասում է, որ Ձմեռ պապիկին նամակ գրի ու իրեն տա։ Ի պատասխան Միքայելն արձագանքում է, որ Ձմեռ պապիկից միայն խաղաղություն է ուզում։

Մեկ բաժակ սուրճ ու տղաների թխած թարմ հացաբուլկեղենը նրանց ընկերակցությամբ վայելելուց հետո նախագահը հեռացել է սրճարանից։

«Մի հատ կոֆե կտա՞ք». Արմեն Սարգսյանը նորից «Արեգակ» փուռ–սրճարան է այցելել

Հիշեցնենք, որ սրճարանի աշխատակիցները հաշմանդամություն ունեցող երեխաներ են ու նրանց ծնողները, որոնք ուղիղ մեկ տարի խոհարարական հմտություններ են սովորել «Էմիլի Արեգակ» կենտրոնում: Առաջին անգամ չէ, որ նախագահն այցելում է այս սրճարան, ինչպես ինքն  է սիրում ասել՝ այստեղ շատ ընկերներ ունի` Միքայելը, Գրիշան ու Հովհաննեսը։