ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու հերթական նիստը սկսելուց առաջ քաղաքապետ Հայկ Մարությանը, գործընկերներին բարևելուց հետո, առանձնահատուկ կերպով ողջունեց ավագանու ամենափոքր «անդամին», որը միացել էր նրանց գործի ժամանակ։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը հրաժարվել է մանդատից
Բանն այն է, որ ավագանում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը նիստին եկել էր իր նորածին երեխայի հետ։
Հայկ Մարությանն առաջարկեց ծափահարել նիստին խելոք հետևող փոքրիկին, դահլիճում աշխուժություն տիրեց։ «Ահա, մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը»,–ասաց քաղաքապետն այն պահին, երբ դահլիճ մտավ ավագանու «Իմ քայլի անդամ Սերգեյ Սարգսյանը։
Խաժակյան. «Պետք է պարզել՝ ինչ ընթացակարգով են շրջանցել ավագանու որոշումը»