ՌԱԴԻՈ

Սիմոնյան. «Հուղարկավորությունը հիգիենիկ և ծիսական տեսանկյունից միանգամայն արդարացված է»

Ազգագրագետ-հոգեբան Լիլիթ Սիմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հուղարկավորության ու դիակիզման շուրջ առաջացած դիլեմային և ներկայացրել իր տեսակետներն ինչպես հոգեբանության, այնպես էլ ազգագրագիտության տեսանկյունից: 
Sputnik
Սիմոնյան. «Հուղարկավորությունը հիգիենիկ և ծիսական տեսանկյունից միանգամայն արդարացված է»

Հայերի մոտ հանգուցյալի աճյունը հողի մեջ թաղելու սովորույթը պատահական չէ. մենք երկրագործ ժողովուրդ ենք: Իրականում դա շատ սիմվոլիկ բան է: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ազգագրագետ-հոգեբան Լիլիթ Սիմոնյանը։ 

Անիծված շիրիմները. ինչ փոփոխությունների են ենթարկվել հայերի հուղարկավորման ավանդույթները

«Ցորենի մասին ասվում է՝ առնեմ ափով, ցանեմ թափով, մեռնի տարով, ապրի բարով: Այդպես էլ մարդն է, որին պետք է տնկեին, որպեսզի իր բարով ու սերունդներով շարունակեր ապրել: Հուղարկավորությունը մեզանում շատ կարևոր է ծիսական առումով, որովհետև գերեզմանոցն ինքնին համարվում է սուրբ օբյեկտ: Մենք ունենք մի շարք ծեսեր, որոնք կատարվում են տնից դուրս, գերեզմանատներում»,- նշեց ազգագրագետ-հոգեբանը: 

Աղանդավորական օրգիա՞, թե՞ հեթանոսական ծես. ի՞նչ են անում հայերը նախնյաց սրբավայրերում

Լիլիթ Սիմոնյանի համոզմամբ՝ հուղարկավորությունը և՛ իր հիգիենիկ, և՛ խորհրդանշական տեսանկյունից միանգամայն արդարացված ծես է: 
Խորհրդային Հայաստանի կառավարությունը դիակիզարան կառուցելու որոշում էր կայացրել դեռ 1975 թվականին: 2006 թվականին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքը:

Ըստ օրենքի` Հայաստանում պետք է մինչև 2008 թ-ը դիակիզարաններ կառուցված լինեին, սակայն այդ գործընթացը դեռ սառեցված է: