«Նույն օրը ես կմեռնեմ». Ալեքսանդր Բաբասյանը նոր լուսանկարին կից ինտրիգային գրառում է արել

Հայտնի դերասանը խոստովանել է, որ առանց «նրա սիրո» անգամ մի օր չի կարող ապրել։ Քանի որ նա կոնկրետ անուն չի նշել, տպավորություն է ստեղծվում, որ հասցեատերը կարող է լինել նաև Լիլիթ Բաբասյանը, որը հիմա նախընտրում է ներկայանալ Բասյան ազգանունով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի դերասան Ալեքսանդր Բաբասյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել որդու` Ալեքսանդրի հետ և հուզիչ գրառում արել։

«Եթե մի օր դու այլևս ինձ չսիրես, ես հենց այդ գիշեր կմեռնեմ»,– լուսանկարին կից գրել է դերասանը։

Գրառումն ինտրիգային է, և տպավորություն է ստեղծվում, որ այս խոսքերը դերասանն ուղղել է Լիլիթ Բաբասյանին (Բասյան)։

Լինում են դժվարին պահեր, երբ ընտրությանդ կասկածանքով ես վերաբերվում. Լիլիթ Բաբասյան

Հիշեցնենք` սոցցանցերում և մամուլում լուրեր են տարածվել, որ դերասանն ու կինը՝ հայտնի սննդաբան Լիլիթ Բաբասյանն այլևս միասին չեն։ Sputnik Արմենիան փորձել էր զրուցել զույգի հետ, սակայն երկուսն էլ չէին ցանկացել որևէ կերպ մեկնաբանել։

Նշենք, որ Լիլիթը սոցցանցային իր էջերից ջնջել է ամուսնու հետ բոլոր լուսանկարներն ու փոխել ազգանունը` Բաբասյանից դառնալով Բասյան։

Զույգն ամուսնացել է 2012 թվականին։ Նրանք մեկ որդի ունեն, որն արդեն 5 տարեկան է։