ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբեր — Sputnik. Մոսկվա- Երևան չվերթի ինքնաթիռն այսօր հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում են Քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Դեկտեմբերի 6-ին «NORD WIND» ընկերության A-321 ինքնաթիռը Մոսկվա- Երևան- NWS 377 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ հարկադիր վայրէջքի պատճառն ուղևորի վատ ինքնազգացողությունն է եղել։
Հիշեցնենք, որ նոյե,բորի 26–ին ևս «Արմենիա» ավիաընկերության Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում։