Մայակովսկի գյուղի տներից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել

Տան վրա հարձակվողները դատարկ չեն հեռացել։ Նախնական տվյալներով` նրանք վերցրել են տան ոսկեղենը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի–Sputnik. Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի տներից մեկի վրա այսօր հարձակում է տեղի ունեցել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ այս պահին մեծ թվով ոստիկաններ են ժամանել գյուղ` դեպքի վայր։

Մանրամասներ Էջմիածնի սպանության փորձից. երիտասարդի ինչի՞ն էր պետք ատրճանակը հիվանդանոցում

 Ըստ շրջանառվող լուրերի՝ տանը միայն թոշակառու մի կին է եղել, իսկ ընտանիքի մյուս անդամները ժամանակավոր բացակայել են։

Հարձակում կատարողները մի քանիսն են եղել, ասում են` զինված։ Նրանք հիշյալ  տնից հեռացել են ավարով՝ հետները տանելով նաև ոսկեղեն։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

Ավտովթար Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը ծանր է