ՌԱԴԻՈ

«Իրականում». ԱՄՆ-ն Իրանի հետ վտանգավոր խաղ է վարում ու համարյա բացահայտ սադրանքի է գնում

Իրականում Վաշինգտոնը երկակի խաղ է վարում՝ մի կողմից եվրոպացիներին է Իրանի դեմ տրամադրում, իսկ մյուս կողմից փորձում է գաղտնի բանակցությունների ներքաշել Թեհրանին:
Sputnik

Նույնիսկ Լոնդոնում անցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի վրա սևեռվել էր միջազգային հանրության ուշադրությունը, բավականին լուրջ կապ ունի այն ամենի հետ, ինչը իրանա-ամերիկյան հակամարտության գոտում էր տեղի ունենում. ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ վարած քաղաքականության համար Վաշինգտոնին ուղղակի անհրաժեշտ էր, որ Լոնդոնում ՆԱՏՕ-ի հետ կապված խնդիրներն ինչ-որ կերպ կոծկեին… Գոնե ժամանակավոր: Կարծես հենց այդպես էլ եղավ:

«Իրականում». ԱՄՆ-ն Իրանի հետ վտանգավոր խաղ է վարում ու համարյա բացահայտ սադրանքի է գնում
Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան