Ի՞նչ տեսք ունի «Հայաստան» վագոնը. գործարկվեց ԵԱՏՄ–ի 5–ամյակին նվիրված թեմատիկ գնացքը

Մոսկվայում որոշել են յուրօրինակ ձևով նշել տնտեսական ինտեգրման միավորման հոբելյանը, որին ներկա է եղել նաև Տիգրան Սարգսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության 5–ամյակին նվիրված թեմատիկ գնացքի գործարկումը կայացավ այսօր Մոսկվայում «Կրասնայա Պրեսնյա» դեպոյում։

ԵԱՏՄ–ն ու Վիետնամն ազատ առևտուր կանեն. կգնենք հագուստ, կվաճառենք խմիչք

Նոր վագոնը ուղևորներին կներկայացնի ԵԱՏՄ ձեռքբերումներն ու ինտեգրացիոն միավորման երկրները։

Ի՞նչ տեսք ունի «Հայաստան» վագոնը. գործարկվեց ԵԱՏՄ–ի 5–ամյակին նվիրված թեմատիկ գնացքը

Վագոններին նկարած են ԵԱՏՄ երկրների տեսարժան վայրերը, նաև ինֆոգրաֆիկա ու ինտերակտիվ տարրեր կան։

Ի՞նչ տեսք ունի «Հայաստան» վագոնը. գործարկվեց ԵԱՏՄ–ի 5–ամյակին նվիրված թեմատիկ գնացքը

Գործարկման արարողությանը ներկա էին նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ու ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները։

Հիշեցնենք` Հայաստանը պաշտոնապես ԵԱՏՄ–ի կազմում է ընդգրկվել 2015 թվականի հունվարի 1–ին։ ՄԻության կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։ 

ԵԱՏՄ–ն ներուժ է կուտակում. Կուդրինը խոսել է ԵԱՏՄ–ում միասնական արժույթ սահմանելու մասին