ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. 2019թ–ի` 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ի ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, և պատրաստվում է հաջորդ տարի անցնել նաև Ադրբեջանից։ Այսօր ԱԺ–ում 2020թ–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս սանդղակում Հայաստանը եթե ոչ միշտ, առնվազն վերջին 10-ամյակներում եղել է վերջինը։ 2020թ–ին Հայաստանի Հանրապետությունը լինելու է առաջինը»,– ասաց Փաշինյանը։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` 2019 թվականի երրորդ եռամսյակում ՀՀ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 616 220 հազար դրամ, որը համարժեք է շուրջ 1312 ԱՄՆ դոլարի։