«Պետք է սթափ գնահատենք TRACECA–ի անցած ճանապարհը». Սիմոնյանը ելույթ է ունեցել Բաքվում

Հայաստանի պատվիրակը նշել է, որ կարելի է թվեր ներկայացնել ու խոսել TRACECA գոտում բեռների շրջանառության մասին, բայց թե ինչ դերակատարություն ունի այս ամենի մեջ ծրագիրը, դեռ պետք է պարզել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik.  Բաքվում մեկնարկած TRACECA XIV նիստը լավ առիթ է անցյալն ամփոփելու ու ապագայի համար որոշակի եզրակացություններ անելու տեսանկյունից: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը կայացել է. ինչ են պայմանավորվել կողմերը. տեսանյութ

Միջազգային համաժողովը և TRACECA միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության XIV նիստը նվիրված են Եվրոպա–Կովկաս–Ասիա տրասնպորտային միջանցքի զարգացման հարցով միջազգային տրանսպորտի մասին բազմակողմ համաձայնագրի ստորագրման 20–ամյակին։

Հայաստանը 2020թ–ին առաջ է անցնելու Ադրբեջանից. Փաշինյան

Հայաստանից նիստին մասնակցում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը և Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանը։

«Այսօրվա միջոցառումը լավ առիթ է անցած ճանապարհին հետահայաց նայելու, արդյունքներն ամփոփելու, ապագայի հարցում որոշակի հետևություններ անելու համար։ TRACECA–ն ստեղծվել է կոնկրետ նպատակների համար` որոշակի քաղաքական–տնտեսական պայմաններում, որոնք այս կամ այն չափով որոշում են անդամ երկրները»,–նշեց Սիմոնյանը։

Նրա խոսքով` իրավիճակը բավական դինամիկ է, կարելի է թվեր ներկայացնել և խոսել TRACECA գոտում ապրանքաշրջանառության մասին, բայց դեռ պետք է հասկանալ, թե հատկապես ինչ դեր է այն խաղում։

Սիմոնյանն անդրադարձավ նաև հաղորդակցման խնդիրներին, որոնց մասին արտահայտվել են մի շարք պատվիրակություննեի անդամներ։

«Ես չեմ բացառում նաև ազգային կառույցների պատասխանատվության որոշակի բաժինը։ Իրավիճակը կարող է վկայել ծրագրի նկատմամբ անդամ երկրների և միջազգային գործընկերների հետաքրքրության կորստի մասին։ Հուշագրերը, իհարկե, կարող են որոշ ժամանակ պահել TRACECA–ի հեղինակությունը, բայց դրանք հազիվ թե բարելավեն ծրագրի արդյունավետությունը»,–հայտարարել է Սիմոնյանը։

Ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, ՀՀ-ի ու ԼՂ-ի բնակչության համար. Լավրով

Արցախի կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման. Մնացականյանի ելույթը

Նրա խոսքով` ծրագիրը ներուժ ունի, որը կարող է իրագործվել. «Բայց դրա համար մենք պետք է սթափ գնահատենք անցած ճանապարհը և նշենք այդ ծրագրի հեռանկարները` 21–րդ դարի մարտահրավերներին պատասխանելու համար, ինչպես նշվում է համաժողովի հռչակագրում»։

Սիմոնյանի խոսքով` ազնիվ ինքնագնահատականը և քննադատական վերլուծության կարողությունն անհրաժեշտ գործոններ են հաջող կառույցի համար, իսկ դրանց բացակայությունը կարող է անկման պատճառ դառնալ։

«Անհրաժեշտ է հասկանալ և ընդունել ծրագրի հնարավորությունները ստեղծված պայմաններում, այն գրավիչ և պահանջված դարձնել։ Դրա համար այն պետք է պատասխանի բոլոր անդամ երկրների պահանջներին, եթե հարկ լինի` դրա արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նույնիսկ սահմանափակել ծրագրի գործունեության ոլորտը»,–հավելել է նա։

Նախարարը դրական է գնահատում լրագրողների այցն Ադրբեջան. ովքե՞ր կգնան հաջորդ փուլում

Ի պատասխան Սիմոնյանի քննադատության` Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը հայտարարել է, որ լավ է հասկանում հայկական կողմի արձագանքը, «քանի որ նրանք Երևանից ժամանել են Բաքու և իրենց աչքերով են տեսնում Ադրբեջանի մայրաքաղաքը»։

«Ես հասկանում եմ, որ դա այդքան հեշտ չէ։ Ադրբեջանական կողմը նախընտրում է կառուցողական մոտեցում, իսկ ապակառուցողական մոտեցումն ավելի հեշտ է, ավերիչ»,–ասել է Ջաբարովը` ավելացնելով, որ «TRACECA–ի քարավանը շարժվելու է առաջ` չնայած հակառակ փորձերին»։

Միջոցառումներին մասնակցում են անդամ երկրների պաշտոնատար անձինք և դիտորդներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

TRACECA (Transport Corridor Europe-Caucasus-Asia) տարածաշրջանային համագործակցության ծրագիր է, որն առաջարկվել է Եվրամիության կողմից 1993 թ-ին։ Դրա նպատակը Եվրոպայից Սև ծովով, Կովկասով և Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացումն է: