Ազգային ժողովն ընդունեց հաջորդ տարվա բյուջեն. 37 պատգամավոր դեմ քվեարկեցին

Ընդդիմադիր պատգամավորները դեմ քվեարկեցին 2020թ–ի պետական բյուջեի նախագծին։ Բյուջեն ընդունվեց ծափահարություններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ խորհրդարանը 2020թ–ի պետական բյուջեի նախագիծը հաստատեց 77 կողմ, 37 դեմ ձայներով։

«Խաղի կանոնները» խախտվել են, կամ նախազգուշական քայլ Սերժ Սարգսյանի համար

«Հարգելի կառավարություն, շնորհավորում ենք բյուջեի ընդունման կապակցությամբ»,– քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Խորհրդարանականներն ու նիստին ներկա կառավարության անդամները` վարչապետի գլխավորությամբ, ծափողջույններով ընդունեցին բյուջեի ընդունման փաստը։

Որքան ապրանք հունվարից հնարավոր կլինի ներմուծել առանց մաքսատուրքի. ՊԵԿ-ի հայտարարությունը

Նշենք, որ 2020թ.–ի բյուջեով նախատեսնում է 1.85 տրիլիոն դրամ եկամուտ, 1.85 տրիլիոն դրամ ծախսեր, 160.6 միլիարդ դրամ պակասուրդ, 4.9 տոկոս տնտեսական աճ։

Ինչպես հաշվել հունվարի 1-ից Հայաստան ներկրվող ավտոմեքենայի մաքսազերծման արժեքը. տեսանյութ