Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը 651 հազար եվրո կվճարի լատվիական ABLV բանկին

Հայտնի երգիչը հիփոթեքով բնակարան է գնել և հայտնվել դատական քաշքշուկի մեջ. բանկը Կիրկորովից 4 միլիոն եվրո է պահանջել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը մասնակի բավարարել է լատվիական ABLV բանկի ներկայացրած քաղաքացիական հայցն ընդդեմ ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովի։

Կիրկորովի հաշիվներն արգելափակել են. ճշմարտությո՞ւն, թե՞ «լրագրողական սուտ»

ABLV բանկը դատարանից պահանջում էր երգչից մոտ 4 մլն եվրո գանձել հիփոթեքային վարկի համար` ներառյալ տուգանքը և տոկոսները: Ըստ դատարանի վճռի` արտիստը բանկի օգտին պետք է վճարի 651 000 եվրո: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը, որը զրուցել է արտիստի փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկիի հետ:

«Դատարանը որոշեց 651 հազար եվրո գանձել 4 միլիոնի փոխարեն` չհաշված մոտ 20 000 եվրոյի չափով տոկոսները»,- ասել է երգչի փաստաբանը:

«Հայհոյանք ու ևս մեկ անգամ հայհոյանք». Կիրկորովը դարձյալ սկանդալի մեջ է ընկել

Դոբրովինսկին նշել է, որ Կիրկորովի փաստաբանները բանկին առաջարկել են խնդրի լուծման տարբերակներ, բայց հայցվոր կողմը հրաժարվել է:

«Սա մեր անվերապահ և զարմանալի հաղթանակն է Ֆիլիպի հետ», - ասել է Դոբրովինսկին:

Սարսափելի է, շատ սարսափելի. Կիրկորովը հազիվ է զսպել արցունքները. տեսանյութ

Հիշեցնենք, ավելի վաղ դատարանը հայտնել էր, որ  Կիրկորովը վարկառու է, իսկ բանկի հետ վարկային պայմանագրով երաշխավորը եղել է երգչի ՍՊԸ-ն՝  «Ֆիլիպ Կիրկորով Փրոդաքշնը»: Լատվիական բանկը ի սկզբանե պահանջել էր Կիրկորովին մարել 651 հազար եվրո հիփոթեքային վարկի հիմնական պարտքը: